Ես Լուսինե Գասպարյանն եմ: Մի ամբողջ կյանք ապրել ու ապրում եմ իմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Սկզբում՝ որպես սովորող, այնուհետև՝ որպես դասավանդող և ծնող: Իմ երկու որդիները սովորում են մեր կրթահամալիրի ավագ և կրտսեր դպրոցներում: Սիրում եմ կրթահամալիրի ազատ և ստեղծական մթնոլորտը, ձեզ էլ հրավիրում եմ՝ մեզ հետ ապրելու և ստեղծելու:
Ավարտել եմ Երևանի պետական հումանիտար քոլեջը, իսկ բակալավրի կոչումս ստացել եմ Հյուսիսային համալսարանում:
2017-2018 ուսումնական տարում ավարտելու եմ աշխատանքս իմ շատ սիրելի ու հետաքրքրասեր սովորողների՝ երրորդ դասարանցիների հետ և սեպտեմբերից սիրով աշխատելու եմ 2012 թվականին ծնված 6 տարեկանների հետ, ում 6 տարին լրանում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:
Սիրելի՛ 6 տարեկան, hարգելի՛ ծնող, դուք էլ միացեք մեզ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում ես հենց Ձեզ եմ անհամբեր սպասում:
Բլոգ՝ https://lusinegasparyanblog.wordpress.com/, https://lusinegasparyan.wordpress.com/ Էլեկրոնային հասցե՝ [email protected]
Հեռ՝ 093-14-07-27
Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան, Էլեկրոնային հասցե՝ [email protected] , հեռ` 094-21-12-91
Հիմնական դպրոց՝ Himnakan.mskh.am Հեռ՝ 010-73-00-61