Ողջո՜ւյն, իմ սիրելի բարեկամ…

Ես Թամարա Մարիմյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իմ աշխատանքային ուղին սկսվել է 2013-2014 ուստարվանից (6 տարեկանների դասվար): Ավարտել եմ Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ կրթության և Լոգոպեդիայի ֆակուլտետը: Աշխատելուն զուգահեռ սովորել եմ կրթահամալիրի քոլեջի Մարմնամարզության բաժնում: Ունեմ երաժշտական կրթություն, նվագում եմ ջութակ: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:

Ունեմ 5 տարեկան սովորողների հետ աշխատելու փորձ: 2017-2018 ուստարվա Հարավային դպրոցի 5 տարեկանների երկարացված օրվա դաստիարակն եմ: Որոնց հետ մեկ տարի մեծացել ենք, սովորել և անցել բազմաբովանդակ կրթական ուղի: Ունեմ երկու տարեկան դուստր, ով նույնպես կրթահամալիրի պարտեզի սան է:

Գալիք ուսումնական տարվա սեպտեմբերից հրավիրում եմ սովորելու բոլոր նրանց ում 5 տարեկանը լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Սիրելի բարեկամ, մեր ծրագիրը կոչվում է «Իմացումի հրճվանք», արի՛ և դու էլ միացի՛ր մեր հրճվանքին:

Հարգելի ծնո՛ղ, եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան խաղա, չկտրվի իր մանկանան աշխարհից, երևակայի ու ստեղծագործի, ստանա լիակատար ուշադրություն, խնամք, կրթություն, մեծանա անկաշկանդ և բաց միջավայրում, շատ ճամփորդի, ապա մեր դռները բաց են, համեցե՛ք…

Բլոգ՝ https://tamaramarimyan.wordpress.com

Էլեկրոնային հասցե՝ [email protected]

Հեռ՝ (091) 18 10 08
Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան

Էլեկրոնային հասցե՝ [email protected] , հեռ` 094-21-12-91
Հիմնական դպրոց՝ Himnakan.mskh.am

Հեռ՝ 010-73-00-61