Մասնակիցներ՝ Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Մուտք կրթահամալիր 2016թվականին ծնված երեխաների համար՝ հունիսի 15-18-ը

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող ենք նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում՝  մոտենալով գրասենյակի աշխատակցին, մանկավարժական աշխատողին:

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք, մարզական ակումբային պարապմունքներ/
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Զատիկ համայնքային ծես
  • Տեխնոլոգիա, կավագործություն
  • Անհրաժեշտ միջոցներ«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․
  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

Գարնանային մուտքի ճամբարով սկսում է նաև 2022-2023 ուսումնական տարվա առաջին դասարացիների (2016. ծնվածներ) ընդունելությունը:

Հասցե՝ Իսակովի 52/6,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00,  094211291

Էլ. հասցե՝ [email protected]