Ճամփորդապատում
5-6 տարեկանները պատմում են իրենց ճամփորդական ստուգատեսի մասին։ Լսե՛ք նրանց՝ բլոգում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
5-6 տարեկանները պատմում են իրենց ճամփորդական ստուգատեսի մասին։ Լսե՛ք նրանց՝ բլոգում։
Մեր ճամփորդությունը ստուգատեսային էր։ Սեբաստացի 5-6 տարեկանները ճամփորդեցին լուսանկարելով։ Սովորողներն իրենց հետ ունեին՝ ուսումնական պլանշետ, հեռախոս՝ լուսանկարելու հնարավորությամբ։ Դասվար՝ Սեդա Խաչատրյան Ավելին՝ բլոգում ։
5 -6 տարեկանների հետ այցելեցինք Բուսաբանական այգի, իրականացնելու լուսանկարչական ստուգատես։ Սովորողներն իրենց լուսանկարելու կարողություններն ու հմտությունները ցուցադրեցին։ Մանրամասն տե՛ս այստեղ։
Ջ․Ռոդարիի «Կոնֆետի անձրևը» հեքիաթից տպավորված՝ այսօր պատրաստեցինք գունագեղ կոնֆետներ։ Յուրաքանչյուր սովորող երևակայեց, թե ի՞նչ և ո՞վ է իր կոնֆետը՝ ժպիտ, արև, սրտիկ,ծիածան և նույնիսկ կապիտան, ով հրամայում էր։ Նրանց երևակայությունը…
Հարավային դպրոց-պարտեզի հինգ տարեկանների մոտ այսօր լողի ստուգատես էր։ Լողը կարող է օգնել կեցվածքի ձևավորմանը, ճկունության բարձրացմանը։ Մեր սովորողները շատ են սիրում լողալ։ Նրանք կարողանում են ինքնուրույն զգեստափոխվել, դասավորել իրենց…
Այսօր խմբասենյակը դարձել էր գնդակների հրապարակ։ Սկզբում գնդակները գլորեցին, իսկ հետո սովորողները գլորվեցին։ Ուրախություն ու հրճվանք էր։ Մեկը մյուսին ոգևորելով ու ծափահարելով խաղն ավարտին հասցրեցին։ Ավելին՝ բլոգում։
Ի՜նչ սիրուն են պատմում։ Ի՜նչ հաճելի է ևս մեկ անգամ ականատեսը լինելու իրար սիրող ու օգնելու պատրաստ սեբաստացի ընկերների։ Ավելին՝ բլոգում։
Ռոդարիական խաղերն մեր ամենօրյա գործունեության մասն են կազմում։ Այսօր խաղացինք ուրախ փուչիկախաղ։ Ավելին՝ բլոգում։
Սովորողներն այսօր դարձան շաբաթվա օրեր։ Հավես խաղային և ռոդարիական հնարքների միջոցով սովորեցին շաբաթվա օրերը և Ջ․ Ռոդարիի «Ա՜յ, քեզ շաբաթ» ստեղծագործությունը։ Ավելին՝ բլոգում։
Այսօր` ապրիլի 4-ին, հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Ընթերցում են Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանները։ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Կրթական պարտեզում տնկեցինք բալենիներ։ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ Սեդա Խաչատրյան, Գոհար Սմբատյան, Լուսինե Հակոբյան, Սուսաննա Ալոյան Տե՛ս այստեղ:
Այօրվա ստուգատեսին 5-6 տարեկանները ստեղծեցին ինքնաշեն ուսուցողական խաղեր: Ինքնաշեն խաղերով խաղացին, ուրախացան, հաշվեցին և բառեր կազմեցին : Դասվար` Սեդա Խաչատրյան Տեխնոլոգ խորհրդատու՝ Մարիամ Մարտիրոսյան Ավելին`բլոգում
« ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատեսն անցկացրինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ։ Ստուգատեսն սկսեցինք նախավարժանքով, այնուհետև սովորողները ցուցադրեցին ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Տե՛ս այստեղ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Միջինքի գաթան պատրաստում են 5-6 տարեկանները: Ավելին՝ բլոգում ։ Սեդա Խաչատրյան Մարիամ Մնացականյան Սուսաննա Ալոյան
Միասին նախապատրաստեցինք սեղանները անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսեցին նկարել իրենց մայրիկների դիմանկարները՝ պատմելով նրանց մասին։ Տե՛ս այստեղ: