«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցը հայտարարում է 2023-2024 ուսումական տարվա առաջին դասարանցիների (2017թ. ծնվածներ) և 2-5-րդ դասարանների սովորողների ընդունելություն

Ուսուցման նյութական միջավայր

Սովորողները, դասավանդողները դպրոց են հաճախում նեթբուք-նոթբուքներով: Դպրոցի ներսն ու բակ-պարտեզը՝ ամբողջական մշակված, ներառական wifi ծածկույթով միջավայր։ Կաբինետում՝ էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր: Ուսուցում ընթերցասրահում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, բակում:

Ուսուցում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում. շախմատ, լող, հեծանվարվարություն, մարմնամարզություն, երաժշտություն (դաշնամուր, կիթառ, ֆլեյտա, ջութակ, ազգային նվագարաններ, պար), կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)։ Ուսուցում բնության, պատմության հուշարձանների տարածքում, թանգարաններում, համերգասրահներում, ցուցահանդեսում, ուսումնական ճամբարներում, ստեղծագործական հավաքներում:

Կրթական ծրագիրը ուսումնական օրացույցով և նախագծերով, անհատական ուսումնական պլաններով, ուսումնական նախագծերով։ Հեռավար ուսուցում. ընտրությամբ դասընթացներ, լրացուցիչ կրթություն, երկարացված օրվա շուրջտարյա ճամբար, ուսումնական օրացույցով որոշված ուսումնական բաց ճամբարներ, ամենամյա ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, տոներ, ցուցահանդեսներ.  սովորողների տեղափոխում:

Ուսումնական պլան

Պայմանագրի օրինակներ

Գրանցաթերթ

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • լուսանկար 3*4 չափսի -2 հատ
  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն – 1 օրինակ
  • երեխայի սոցիալական քարտի պատճեն-1 օրինակ
  • ծնողի անձնագրի պատճեն-1 օրինակ
  • բժշկական թերթիկ ( երեխայի առողջական վիճակի մասին երեխայի բժշկական քարտից քաղվածք, 26 ձև)

2023-2024 ուսումնական տարվա 6 տարեկանների առաջին դասարանն ընդունում են

Հարգելի սովորողներ, ծնողներ, ընդունելության լուսաբանմանը հետևելու համար այցելեք մեր մեդիամիջավայր:
Սովորողների ընդունելությունը`մուտքի ճամբարով է, որի արդյունքներով կնքվում է ուսումնառության պայմանագիր:

Մեր հասցեն
Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոս՝ 010.73.61.00, 094211291
Կայքը՝ sօuth.mskh.am
Ֆեյսբուքյան էջ

 

#bleyan