Ողջույն,  ես Կարինե Բաբուջյանն  եմ: Արդեն 11-րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում։ Այս ուսումնական տարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում ունենալու եմ առաջին դասարան: Վեց տարեկաններին սիրով հրավիրում եմ: Սիրում եմ սովորող ընկերներիս հետ լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, վազել և արգելքներ հաղթահարել: