Ժամանակահատված՝  հունիսի  17-21-ը

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող ենք նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում՝  մոտենալով գրասենյակի աշխատակցին, մանկավարժական աշխատողին (ճամբարին գրանցված մասնակիցներ

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք, մարզական ակումբային պարապմունքներ/
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Զատիկ համայնքային ծես
  • Տեխնոլոգիա, կավագործություն
  • Անհրաժեշտ միջոցներ«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․
  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

 

Գարնանային մուտքի ճամբարով սկսում է նաև 2018-2019 ուսումնական տարվա առաջին դասարացիների (2012թ. ծնվածներ) ընդունելությունը:

Հասցե՝ Իսակովի 52/6,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00,  093-133-807

Էլ. հասցե՝ [email protected]