«Լույսեր, գույներ, ղողանջներ»
Երկրորդ դասարանի սովորողները տոներին ընդառաջ զարդարում են դասարանը, պատրաստում են դեկտեմբերի տոնական օրացույցը և տարեվերջի տոնախմբությանը ներկայանում գունեղ ու ուրախ տրամադրությամբ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Երկրորդ դասարանի սովորողները տոներին ընդառաջ զարդարում են դասարանը, պատրաստում են դեկտեմբերի տոնական օրացույցը և տարեվերջի տոնախմբությանը ներկայանում գունեղ ու ուրախ տրամադրությամբ:
Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները պատմում են ամանորի մասին, ամփոփում են անցած տարին զարդարում եղևնին, խաղում ձմեռային խաղեր և ներկայացնում տոնական խոհանոցը: Տես՝ այստեղ:
Թող խափանվեն բոլոր չար ու վատ երևույթները, ու 2022-ը բերի մեզ միայն դրականը ու բարին։Ամանորի նախաշեմին 2․1, 2․2 դասարանների երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք Չարխափան-շրխկան և խաղացինք…
Տարեվերջյան ամանորյա հեռուստաթատրոնը իրենից ներկայացնում է երաժշտական ուրախ համար, որտեղ «Ռոդարիկները» երգում եւ պարում են «I want to be an elf» ամանորյա անգլերեն ուրախ երգը։
Արդեն ավանդույթ դարձած նախատոնական ստեղծագործական, տեխնոլոգիական աշխատանքներից է անսովոր տոնածառների պատրաստումը։ Ճյուղը գտանք, մեր ձեռքերով ներկեցինք, խաղալիքները պատրաստեցինք երաժշտական հին սկավառակներից։ Իսկ զարդարելիս երգեցինք Սուրբ ծննդյան ավետիսներ։
2-րդ դասարանի սովորողները պատրաստեցին ամանորյա կախազարդեր, զարդարեցին դասարանն ու դպրոցը։ Տե՛ս մեր բլոգում։
2.1 դասարանի սովորողները դերերով ընթերցում են Դոնադ Բիսեթի հայտնի հեքիաթը, որն ամանորյա հրաշքներ է հիշեցնում։ Սովորողները նաեւ հատված առ հատված նկարել են հեքիաթը Փեյնթ նկարչական ծրագրով։ Ցանկանում ենք հաճելի ունկնդրում։
Երկրորդ դասարանի սովորողները ներկայացնում են ամանորյա ուրախ ու գունեղ մեդիաբացիկներ։
Հարավային դպրոցի 2․2 դասարանի սովորողները պատկերացրել են ամանորյա հրաշքների շարք, դրանք ներկայացրել են հորինուկների տեսքով, նաև նկարել են իրենց հորինուկը paint ծրագրով։ Տես՝ այստեղ։
Մեդիահմուտ սեբաստացիները Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակները ստեղծել են Paint նկարչական ծրագրով, ուղարկել նրա էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Կիրառելով դեկուպաժային տեխնիկա՝ 2.1 դասարանի սովորողները պատրաստեցին ամանորյա մոմակալներ։ Աշխատանքի ընթացքն ու արդյունքը՝ մեր բլոգում։
Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողները ամանորյա նամակներ են գրել սիրելի Ձմեռ պապին։ Սովորողները ներկայանում են, պատմում իրենց մասին, գրում երազած նվերի մասին։
«Կաքավիկ» ռադիոթատրոնի7-րդ թողարմանը ներկայանում է Թումասի Սոֆիի ընտանեկան դպրոցը: Սոֆին եղբոր հետ ընթերցում է Հ․ Թումանյանի «Սևուկ ուլիկը»: Տես՝ այստեղ։
Նոյեմբերի վերջին օրերին ամփոփվեցին հետաքրքիր տոնական նախագծեր եւ մեկնարկեցին նորերը։ Սովորողներիս հետ նախապատրաստվում էինք Գաթաթխիկի ծեսին՝ ուսումնասիրում էինք գաթանախշերը, նկարում, ստեղծում էինք «Գնդլիկ գաթայի արկածները» հեքիաթ-հորինուկների փաթեթ։ Իսկ բուն…
Նոյեմբերի 24-ին Հարավային դպրոցում ուսումնական պարապմունք անկացրեց 2-րդ դասարանի սովորող՝ Շահվերդյան Արթուրի ծնող, հոգեբան Սուսաննա Մելքոնյանը: Պարապունքի մասնակից դասավանդողները քննարկեցին ինքնակարգավորման հմտությունները սթրեսային իրավիճակներում, ներկայացրին սթրեսի հաղթահարման սեփական օրինակը, ծանոթացան…