Նոյեմբերի վերջին օրերին ամփոփվեցին   հետաքրքիր տոնական նախագծեր եւ մեկնարկեցին նորերը։  Սովորողներիս հետ նախապատրաստվում էինք Գաթաթխիկի ծեսին՝ ուսումնասիրում էինք գաթանախշերը, նկարում, ստեղծում էինք «Գնդլիկ գաթայի արկածները»  հեքիաթ-հորինուկների փաթեթ։ Իսկ բուն գաթաթխիկի ծեսն իրականացրեցինք Էջմիածնում՝ ընտանեկան դպրոցի հրավերով։  Արդյունքում մեր թխած գաթաները նոյեմբերի 27-ին ներկայացրեցինք ցուցադրություն-հանգանակությանը, որն ուղեկցվեց Հարիսայի համտեսով։