Month: Հունվարի 2022

Դդումով աղցան

Ղափամայի տոնին ընդառաջ պատրաստեցինք հում դդումով աղցան։ 2-3-րդ դասարանի սովորողները ներկայացրին աղցանի անհրաժեշտ պարագաները և սկսեցինք պատրաստել։ Ընթացքում սիրով երգեցին և կտրտեցին դդումը․ սովորողները համ ու հոտ տվեցին աղցանին։ Պատրաստվում…

Ապարանի գյովնդ

Ազգագրական փառատոնի շրջանակում 1-3-րդ դասարանի ճամբարականները «Սովորող-սովորեցնող» նախագծով հանդիպեցին, որի ընթացքում 3․2 դասարանի սովորողները 1․2 դասարանի սովորողներին սովորեցրին ազգագրական պար՝ «Ապարանի գյովնդ»: Արդյունքում ունեցանք հետաքրքիր ազգագրական պար։

Ձոն զինվորին, ծիսական Ղափամայի տոնախմբություն

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, զինվորի օրհնություն ստանալուց հետո, եկեղեցու բակում միասնական շրջան բռնեցինք և սկսեցինք մեր պարերգերը, այնուհետև կրթական քայլքով իջանք դեպի Մայր դպրոց: Տե՛ս այստեղ։

Իմ անհատական նախագիծը

«Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականները հունվարյան ճամաբարի ընթացքում գրեցին իրենց անհատական նախագծերը։ Այսպես՝ սովորեցինք նախագիծ գրել, ունենալ անհատական նախագիծ բլոգում, բացահայտեցինք յուրաքանչյուր ճամբարականի նախասիրությունները։ 

Ձմեռային, մարզական խաղեր Ջրվեժում

Հունվարի 27-ին Հարավային դպրոցի 2.2 ջոկատը, «Ձմեռային մարզական խաղեր» նախագծով , եղավ Ջրվեժի անտառապարկում: Ճամբարականները սահեցին, խաղացին ձմեռային խաղեր, մի լավ թրջվեցին և տաք թեյախմությամբ ավարտեցին հեքիաթային օրը: Տես՝ այստեղ: