Գյուղական ճամբար Արտավանում
Հուլիսի 10-ին գյուղական ճամբարի վերջին օրն էր, Երևանից խմբով գնացինք Արտավան՝ գյուղական ճամբարն ամփոփելու, հետագա համագործակցության մասին պայմանավորվելու:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հուլիսի 10-ին գյուղական ճամբարի վերջին օրն էր, Երևանից խմբով գնացինք Արտավան՝ գյուղական ճամբարն ամփոփելու, հետագա համագործակցության մասին պայմանավորվելու:
Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Արտավան գյուղը: Ճամբարականները մեզ դիմավորեցին մեծ կարոտով և լիքը պատումներով։ Տե՛ս այստեղ
Յոթերորդ օրը սկսեցինք արդեն ավանդույթ դարձած առավոտյան մարմնամարզությամբ: Ճամբարային յոթերորդ օրը կազմակերպեցինք Վարդավառի ծես գյուղում։ Երեխաները առավոտյան մարմնամարզությունից հետո վազքով եկան տիկին Դուստրիկի բակ, որպեսզի տեսնեն պանիրմերիկի արդյունքը, բայց չգիտեին,…
Ճամբարային յոթերորդ օրը կազմակերպեցինք Վարդավառի ծես գյուղում։ Ավելին՝ այստեղ։
Ճամբարային վեցերորդ օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ: Մարզական առավոտը վազքով շարունակեցինք դեպի տիկին Դուստրիկի տուն՝ պանիրմերիկի ծեսն իրականացնելու: Օրվա ընթացքում ունեցանք բաց հանդիպում-քննարկում Արտավանի դպրոցի ուսուցիչների հետ, այցելություն ճամբարականների ընտանիք, իսկ…
Սեբաստացի ճամբարականների առօրյան լի է նոր և հետաքրքիր աշխատանքներով։ Ավելին՝ այստեղ։
Ճամբարային վեցերորդ օրվա ընթացքում այցելեցինք Գայանեին և Գրիգորին հյուրընկալող ընտանիք։ Կազմակերպեցինք երկլեզու զրույց ընտանիքի անդամների և ճամբարականների հետ, ովքեր պատմեցին իրենց նոր ընկերների և առօրյայի մասին։ Ավելին՝ այստեղ։
Մեր արտավանյան ճամբարային հինգերորդ օրը լի էր նոր տպավորություններով և բացահայտումներով: Ճամփորդեցինք դեպի Հայելի(Ալ) լիճ: Ավելին՝ այստեղ :
Արտավանյան ճամբարային չորրորդ օրը ավանդույթի համաձայն սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ և էստաֆետային խաղերով: Ճամբարականները արդեն ամեն օր նույն ժամին և նույն տեղում կազմ պատրաստ մարզական տրամադրությամբ սպասում են ընկեր Գևորգին՝ օրը…
Ճամբարային երրորդ օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ և էստաֆետային խաղերով: Այնուհետև մասնակցեցինք լավաշթխիկի ծեսին: Հյուրընկալող ընտանիքները ոգևորված մասնակցում էին ծեսին. մեկը բերում էր ալյուրը, մյուսը՝ յուղը, ձուն… Ավելին՝ այստեղ:
Ճամբարային երկրորդ օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ ընկեր Գևորգի հետ: Ապա փոքրիկ քննարկումից հետո շարունակեցինք ըստ նախագծի՝ քայլքով հաղքահարեցինք Մարաթուս (Սառնաղբյուր) 17-րդ դարի եկեղեցի, հին բնակատեղիների բարձունքը: Ապա ունեցանք հանդիպում-զրույց մարզպետարանի…
Գյուղական ճամբարի մեկնարկը տրված է. Արտավանում են սեբաստացի սովորողները: Արդեն տեղավորվել-տնավորվել ենք, պատրաստվում ենք ակտիվ և հագեցած գյուղական ճամբարային օրերին: Տե՜ս այստեղ :
Այսօր վայոցձորցի մեր ճամբարականներին ուղեկցեցինք մինչև իրենց հարազատ գյուղեր, այնքան սիրելի, որ իրենց գյուղ մտնելով ասում էին. <<հասա~նք, էս մեր գյուղի հոտնա>>։ Դե մեզ համար էլ լավ հնարավորություն էր ևս…