Author: Լուսինե Սարգսյան

Այցելություն Քանդակի դպրոց

Ճամբարականներն այսօր քայլքով գնացին Հյուսիսային դպրոց և հանդիպեցին ընկեր Ալիսին։ Քանդակի դպրոցում իմացան, թե ինչպես են աշխատում կավի հետ և ինչ է անհրաժեշտ կավով աշխատելու համար։ Լողափնյա ճամբար, օր առաջին։…

Համագործակցային նախագիծ․ ձիավարություն և ձիերի կերակրում

Մայիսյան հավաքի շրջանակում համագործակցային նախագիծ ունեցանք Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ։ Սովորողները քայլքով գնացին Ուսումնական ագարակ։ Այնտեղ ձիերին խնամեցին, կերակրեցին և ձիավարեցին: Ուսումնական ագարակում:

Մայիսմեկյան տոն

3.2 դասարանի սովորողները տեղեկություն էին գտել մայիսմեկյան տոնի մասին, որը սիրով պատմեցին մեզ։ «Աշխատավորի օրը» տոնի նախօրեին սովորողները, ծնողները, դասավանդողները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին, վարդատունկ-ծառատունկ իրականացրին Հարավային դպրոց-պարտեզում։ Ռադիոնյութը` այստեղ:

Դդումով աղցան

Ղափամայի տոնին ընդառաջ պատրաստեցինք հում դդումով աղցան։ 2-3-րդ դասարանի սովորողները ներկայացրին աղցանի անհրաժեշտ պարագաները և սկսեցինք պատրաստել։ Ընթացքում սիրով երգեցին և կտրտեցին դդումը․ սովորողները համ ու հոտ տվեցին աղցանին։ Պատրաստվում…

Ապարանի գյովնդ

Ազգագրական փառատոնի շրջանակում 1-3-րդ դասարանի ճամբարականները «Սովորող-սովորեցնող» նախագծով հանդիպեցին, որի ընթացքում 3․2 դասարանի սովորողները 1․2 դասարանի սովորողներին սովորեցրին ազգագրական պար՝ «Ապարանի գյովնդ»: Արդյունքում ունեցանք հետաքրքիր ազգագրական պար։