Month: Ապրիլի 2022

Համապետական շաբաթօրյակը հարավային դպրոց-պարտեզում

Հարավային դպրոց-պարտեզում համապետական շաբաթօրյակին մասնակցում էին սեբաստացի համայնքի հարավային մեծ ընտանիքի բոլոր անդամները’ դասավանդողները, ծնողները, դպրոցի ու պարտեզի սովորողները։ Ավելին տե´ս բլոգում:

Շաբաթօրյակի համեղ ընթացքը

Այսօր համապետական շաբաթօրյակ էր։ Հարավի բակում հավաքվել էին մեծ ու փոքր սեբաստացիներ։  Մինչ բոլորը ակտիվ աշխատում էին, սովորողների մի խումբ խոհանոցում պատրաստում էր հյուրասիրություն։ Վերջում բակում ունեցանք համեղ ընդմիջում։ Ամփոփումը՝…

Համապետական շաբաթօրյակ Հարավային դպրոց-պարտեզում

Հոգատարությունը միջավայրի նկատմամբ այսպիսի տեսք ունի. թե´ ծնողը, թե՜ սովորողը մասնակիցն են միջավայրի արարմանն ու խնամքին։ Ուսումնական պարտեզի բարեկարգումը առաջնային է հեղինակային կրթական ծրագրի կրողի համար։ Ամփոփումը՝ այստեղ:

Շաբաթօրյակ Հարավային դպրոց-պարտեզում

Տե´ս այստեղ Այսօր համապետական շաբաթօրյակ էր։ Մենք էլ անմասն չմնացինք մեր խմբով։ Ծնողներից մի քանիսի հետ ծառատունկ իրականացրեցինք, խնամեցինք միջավայրը։ Բոլորս ոգևորված աշխատեցինք։ Սպասենք մեր տնկած ծիրանենու բերքին։

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան հավաք, մայիսի 2-5-ի աշխատակարգ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքի Հավաքի ուղղությունները Հավաքի  աշխատակարգը Մայիսյան 17-րդ հավաքը Հարավային դպրոց-պարտեզում Մայիսի 2-6-ի աշխատակարգ 8:00-ից՝ ուսումնական երթ կրթահամալիր անհատական և միասնական երթուղիներով9:00՝ գործունեություն 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում…

Ճամփորդապատում

Հարավային դպրոցի մի խումբ սովորողներ ապրիլի 26-ին Կրկնազատիկը նշեցին Ծաղկունքում՝ Ծաղկունք բաց դպրոցի սովորողների հետ։ Ուրախ տրամադրությո՜ւն, զատկանան ծիսական խաղե՜ր, երգե՜ր ու պարերգե՜ր, էկոնախագի՜ծ, բարձո՜ւնք ու լի՜քը էսպիսի հետաքրքիր ուսումնական գործունեության…

Համապետական շաբաթօրյակ. Հարավային դպրոց-պարտեզ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, ներքին բակեր, բաց ուսումնական տարածքներ Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի դասավանդողներ, ծնողներ, սովորողներ Ժամկետը՝ ապրիլի 30, ժամը՝ 09:00-13:00 Նպատակը՝ կրթական համայնքով մասնակցել համապետական շաբաթօրյակին, կազմակերպել ծառատունկ, խնամել ուսումնական բաց…

Դեպի Արզական, Նեղուցի վանք

Նախագիծն՝ այստեղ 2.2 և 3.1 դասարանի սովորողները Նեղուցի վանքում երգեցին եկեղեցական երգեր, բակում երգեցին զատկական երգեր, պարերգեր, խաղացին ազգային խաղերը: Ուրախ ու հագեցած ուսումնական ճամփորդությունից վերադարձանք բարձր տրամադրությամբ:

Ամրակներով փոխանցում

  Ամրակներով այս խաղը 5-6 տարեկանները շա՜տ սիրեցին: Սկզբում խաղացինք մեկ շրջանով, հետո՝ երկու: Կարևոր էր խմբով աշխատելը, միմյանց ուշադիր հետևելը: Օգտագործել ենք լվացքի համար նախատեսված փայտե ամրակներ և ստվարաթղթե…