Հունիսմեկյան քրոնիկոն

Յուրաքանչյուր ճամբարային օրն առանձնանում է իր գործունեության ձևերով, ճամբարականների հետաքրքիր զբաղվածությամբ։  2-րդ դասարանի «Ռոդարիկեր» ջոկատն իր տոնական  օրը սկսեց պաղպաղակուտոցիով, լողով, երգով-պարով, ավարտեց կավագործությամբ և մուլտֆիլմի դիտումով։ 

Փարաջանովյան օր

Ծանոթացանք Փարաջանովի ստեղծագործական յուրահատուկ ոճին։ Հենց թանգարանի այգում քննարկեցինք Փարաջանովի արվեստից փոխանցված թարմ տպավորությունները և միասին պատրաստեցինք կոլաժ «Առաջին տիեզերագնացը» թեմայով։ Տե´ս այստեղ:

Ամառային ուրախ ճամբարի մեկնարկ

Դեպի արեւոտ երկինք ուղղելով թափանցիկ պղպջակները՝ ճամբարականները հայտարարեցին ուրախ ճամբարի մեկնարկի մասին։ Արեւն ու անմպ երկինքը՝ մեզ ուղեկից ողջ ճամբարային օրերի ընթացքում…