Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

3․1 և 3․2 դասարանների սովորողներն այսօր «Գիտունիկ» ռադիոյի եթերում, ձեզ կպատմեն ուսուցչի տոնի մասին: Հաղորդումը պատրաստեցին 3-րդ դասարանի սովորողները, համակարգող՝ Լուսինե Սարգսյան։ Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:  

«Ծիածան» ռադիո. հունիս

«Ծիածան» ռադիոյի հունիսյան թողարկումները լսե՛ք  բլոգում: 3.1 դասարանի սովորողներն ամփոփում են ամառային ճամբարի առաջին շաբաթը և ներկայացնում  Վայոց ձորի հյուրերին, ովքեր հյուրընկալել են իրենց և հետաքրքիր, ուրախ ճամբարային  օրեր անցկացրել…

Մայիսմեկյան տոն

3.2 դասարանի սովորողները տեղեկություն էին գտել մայիսմեկյան տոնի մասին, որը սիրով պատմեցին մեզ։ «Աշխատավորի օրը» տոնի նախօրեին սովորողները, ծնողները, դասավանդողները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին, վարդատունկ-ծառատունկ իրականացրին Հարավային դպրոց-պարտեզում։ Ռադիոնյութը` այստեղ:

Ղափամայի ծեսը՝ Հարավի մեդիալրագրող Գայանե Կագանյանի ռադիոնյութում

Փետրվարի  2-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ամենամյա ղափամայի ծեսն էր, որ ընթացավ ավանդական դդմի օրհնությամբ, հետո արդեն առանձին դպրոցներում ծիսական սեղանների ու երաժշտության ուղեկցությամբ ղափաման ճաշակելու արարողություններով: Այս և այլ մանրամասները՝…