Դեռ մի քանի շաբաթ պլանավորվել էր Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների կողմից հանդիպում կազմակերպել մնացած կրտսեր դպրոցների համանուն դասարանների սովորողների հետ: Այսօր երկար սպասված հանդիպումը կայացավ: Հարավային, Արևմտյան և Հյուսիսային դպրոցի սովորողները հավաքվեցին Արևմտյան դպրոցում: Սա կարևորվեց նախ և առաջ ծանոթությամբ: Սա կարևոր հարթակ էր իրենց տարեկիցներին ճանաչելու: Հավաքի գլխավոր թեման բանավոր մաթեմատիկան էր և յուրաքանչյուրի տեսակետը լսելը: