Այսօր դպրոցում ավարտեցինք ներկարարական աշխատանքները, հավաքեցինք նկուղի համար անհրաժեշտ պարագաները, տնկեցինք մագլցող վարդի թփեր։
Դասավանդողները աշխատեցին իրենց բլոգների վրա, մեկը մյուսին օգնելով՝ վերացրին բլոգների թերությունները և դրանք համապատասխանեցրին բլոգին ներկայացված պահանջներին։ Քննարկեցինք նաև մի շարք հետաքրքիր ապրիլյան նախագծեր, որոնց մասին կներկայացնենք հաջորդիվ։ Աշխատանքային օրը եզրափակվեց Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ դահլիճում՝ Միքայել Ամյանի դաշնամուրի հնչյունների ներքո։ Հարավային դպրոցը ամբողջովին պատրաստ է նոր ուսումնական փուլին։