Գարնանային դպրոցի աշխատանքները նոր ընթացք են ստանում՝ այդ թվում նաև փոփոխության ենթարկվում: Այսօր կրկին աշխատեցինք  նկուղում, ավելացրինք նոր գարնանային, արևոտ գույներ:

Դասվարները, երկարացված օրվա կազմակերպիչները շարունակեցին իրենց աշխատանքը՝ իրենց դասասենյակները համահունչ դարձնելով գարնանային մաքուր, լուսավոր օրերին:

Այդ աշխատանքներին միացան նաև աշխատանքի դիմած մեր մասնգետները, ովքեր երկարացված օրվա կազմակերպիչների հետ ներկեցին սեղանները: