Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ժամը՝ 09:00-09:20

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ և այլք…

1-3 դասարանի սովորողներ- առաջին հարկի սրահ
4-5 դասարանի սովորողներ — երկրորդ հարկի սրահ

Ծրագրում՝

Ազգային օպերա մեդիաուրբթ՝ «Քեֆ անողի քեֆը չի պակսի» նախագծով ուսուցում՝

Էկեք  բռնեք  էս  պարը

Էկեք  բռնեք  էս  պարը,

Գտնեք մեր սրտի յարը,
….
Թև-թևի տանք ու պարենք,

Սեր ու օրհնանք վայելենք:
….
Զուռնեն ածի մենք խաղանք,
Շորով զարկենք, շորոր զարկենք ճկանանք…

«Յար միտքդ ծուռ է» պարերգ՝ 4-5-րդ դասարաններ

Աղջիկ
Այ տղա, հալ ու մաշ եմ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Երեք տարի քեզ կաշեմ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Սիրտս սուփրա չէ՝ բանամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Ես ո՞ր դարդին դիմանամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Ջուր կուգեր

Ջուր կուգեր վերին սարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր վերին սարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։ Հոպ-հոպ…

Ազգային պարերգ՝ Մեր տան իտև

Մեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Ձեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ձիանք ինի կըխըրխընջան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Հավար տարեք տեքեր կընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առնոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Առտոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ազգային պար՝ Բուլուլ, Լաչին , Շավալի, Խոշ բիլազիգ