Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ժամը՝ 09:00-09:20

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ և այլք…

1-3 դասարանի սովորողներ- առաջին հարկի սրահ
4-5 դասարանի սովորողներ — երկրորդ հարկի սրահ

Ծրագրում՝

1-3 դասարան

Ազգային պարերգեր՝ 

Էկեք  բռնեք  էս  պարը

Էկեք  բռնեք  էս  պարը,
….
Գտնեք մեր սրտի յարը,
….
Թև-թևի տանք ու պարենք,
….
Սեր ու օրհնանք վայելենք:
….
Զուռնեն ածի մենք խաղանք,
Շորով զարկենք, շորոր զարկենք ճկանանք… պար….

Ջուր կուգեր

Ջուր կուգեր վերին սարեն,Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,Գեր թափեր մարմար քյարեն,Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Ջուր կուգեր գըղգըլալեն,Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,Յար կուգեր թըռվըռալեն,Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Ջուր կուգեր վերին սարեն,Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,Գեր թափեր մարմար քյարեն,Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,Արևու շողն իրեսին։
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Կռունկ, հոպ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ազգային պար՝ Լորկե

4-5 դասարաններ

Յար, միտքդ ծուռ է

ԱղջիկԱյ տղա, հալ ու մաշ եմ,Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,Երեք տարի քեզ կաշեմ,Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Սիրտս սուփրա չէ՝ բանամ,Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,Ես ո՞ր դարդին դիմանամ,Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,Յար, միտքդ ծուռ է,Յարս կտուրն է,Աչքը մեր դուռն է:

ԱղջիկԿաքավ եմ, սար ման կուգամ,Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,Բլբուլ եմ,բաղ ման կուգամ,Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Բարակ ես, բարդու ծառ ես,Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,Կրակ ես, մարդ կվառես,Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,Յար, միտքդ ծուռ է,Յարս կտուրն է,Աչքը մեր դուռն է:

ԱղջիկԿրակն էրա մահանա,Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,Արի, մեր տունը մնա,Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա.Պագիկ մը հալալ էրա,Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,Դուռ ու դրկից չիմանա,Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`

Յար, մտքիդ մեռնիմ,Յար, միտքդ ծուռ է,Յարս կտուրն է,Աչքը մեր դուռն է:

Ազգային պարեր՝

Ազգային պար՝ Շավալի

Ազգային պար՝ Խոշ բիլազիկ

Ազգային պարերգ՝ Գյովնդ՝ ութ ոտ