«Թումանյան 150» շուրջտարյա նախագծի ենթանախագիծ՝ «Թումանյանական Ֆլեշմոբ Երևանի կենտրոնում»
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Նախագծի համակարգումը՝ Սոֆյա Այվազյանի
Պատասխանատուներ՝ մայրենիի դասավանդողներ, կազմակերպիչներ, երաժիշտներ, ծրագրի ղեկավարներ
10.50-ից Մաս առաջին.
ընթերցանական քայլարշավ երեք ուղղություններից.
- Կրտսեր դպրոցներ. Մաշտոց-Թումանյան խաչմերուկից դեպի թանգարան՝ փողոցի երկու կողմերով:
- Միջին դպրոց. Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկից դեպի թանգարան:
- Ավագ դպրոց, Քոլեջ. Սարյան փողոցի գլխավոր փոստատան մոտից դեպի թանգարան:
Ընթերցանության համակարգումը՝ մայրենիի ուսուցիչների, կազմակերպիչների
11:10 Մաս երկրորդ՝ «Թումանյանական հանդիպում» թանգարանի բակում:
Թանգարանի վերնահարկից շեփորահարների խմբի տոնական ղողանջներով ողջույն մոտեցող սեբաստացիներին. հանդիպման միասնական երգընթերցանական ծրագիր.
- «Իմ երգը»
- Միասնական երգ. Կոմիտաս «Կաքավիկ»
- «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
- «Երկու սև ամպ»
- Միասնական երգ. Կոմիտաս «Հոյ Նազան»
- «Մեր ուխտը»
- Միասնական երգ. Կոմիտաս «Գնացեք-տեսեք»
- «Շունն ու կատուն»
- «Պատրանք»
- Թումանյանական քառյակներ
- Միասնական պարերգ «Թամզարա»
Երգեցողության խմբավարումը՝ երաժշտության դասավանդողների
12:00 Մաս երրորդ
Քայլք դեպի Բաղրամյան փողոց, պատասխանատու՝ Գոհար Բալջյան