Փետրվարի 19-ին կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների շատ մեծ խումբ Երևանի կենտրոնում կազմակերպել էր թումանյանական քայլք, որի ընթացքում բոլորս կարդում և երգում էինք Թումանյան, քաղաքացիներին բածանում նրա բանաստեղծությունները: Օրը սկսեցինք մեծ բանաստեղծի թանգարանի մոտից, միասին կարդացինք մի քանի բանաստեղծություններ, ապա փոքր խմբերով շարունակեցինք մեր քայլքը: Օրվա մասին պատմող փոքրի ռադիոնյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: