Սիրելի՛ սեբաստացի համայնք, բարեկամ, գործընկեր
Հունիսի 17-ին, ժամը՝ 11:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մաթեմատիկայի դասավանդող Մենուա Հարությունյանի և մաթեմատիկոս ուսանողուհի Արփի Մելիք-Մուշկամբարյանի հարսանյաց ծեսն է: Սիրով հրավիրում ենք մասնակցելու՝ Սեբաստացի փառատոնային ճամբարի եռօրյա մասնակցության հայտով, մեկօրյա այցով՝ որպես սպասված հյուր, ծեսի մասնակից և տարածող։
Հարսանքավորներ՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներ, դասավանդողներ, լրացուցիչ կրթության և փառատոնային ճամբարների մասնակիցներ, հյուրեր:
Ծրագրում՝
10:00՝
- Փեսագովք. Մարմարյա սրահ
- Փնջատուն. Հարսի տուն. Արևելյան դպրոց-պարտեզ
10:30՝ Հարսնառ. Մայր դպրոցից դեպի հարսի տուն
11:00-ից՝ հարսանքավորների ծիսական քայլերթ դեպի Մայր դպրոց
Տոնախմբություն Կրթական պարտեզի հրապարակում։
Հարսանեկան ծեսի նկարագրությունը՝ երգահան, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանի:
Կազմակերպիչ՝ կրթահամալիրի «Լիսիցյան» ծեսերի կենտրոն