4-րդ դասարանի գիտելիքների ստուգումների կազմակերպման մասին
31.05.2022թ.
Հրաման-22-225
- Հարավային դպրոցի 4-րդ դասարաններում մայրենի լեզվից, մաթեմատիկայից ուսումնական երրորդ շրջանի, տարեկան ուսումնական գործունեության արդյունքներն ամփոփել մայիսի 31-ին՝ մինչև ժամը 18.00.
- Պետական ստուգման մասնակից սովորողը հրամանգրվում է, երբ չունի ուսումնառության պայմանագրով որոշված վճարման պարտքեր, ամփոփված են տարեկան ուսումնական գործունեության արդյունքները:
- Պետական ստուգման մասնակիցներին հրամանագել մայիսի 31-ին՝ մինչև 18:00:
- Հաստատել Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույցը և հանձնաժողովների կազմերը, կազմակերպման կարգը ըստ հավելվածների (հավելված 1, 2,).
- Մայրենի լեզվից ստուգումը կազմակերպել հունիսի 10-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 13-ին, սկիզբը՝ ժամը 10:00.
- Գրասենյակի ղեկավարին սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին և կարգին:
- 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է ստուգատեսային ճամբարի ընթացքում
Հարավային դպրոցի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան
Նախապատրաստական աշխատանք
- աշխատանքից երկու օր առաջ գրանցվում է յուրաքանչյուր սովորողի անհատական համակարգչի մակնիշը (հեռախոսով ստուգմանը մասնակցելը արգելվում է) և տեխնիկական վիճակը․ համացանցին միանալը, word ծրագրի ակտիվությունը, էլեկտրոնային փոստի աշխատանքը․
- դպրոցում լինում է 4-5 լրացուցիչ նեթբուք կամ նոթբուք․
Աշխատանքի օրը
- դասասենյակները, սրահները մաքուր են, օդափոխությունը ապահովված, առկա են վարդակներ
- սեղանների և աթոռների քանակը սովորողների թվին համապատասխանում է․
- սովորողների անհատական համակարգիչները լիցքավորված են․
- սովորողներն իրենց հետ ունեն ջրով շիշ, լիցքավորման լար
- ստուգումից առաջ սովորողները մասնակցում են ընդհանուր պարապմունքին
- պատասխանատուները ներկայացնում են աշխատանքի կազմակերպման ընթացքը, պատասխանում սովորողների հարցերին
- աշխատանքին հատկացվում է 60 րոպե․
- աշխատանքը ավարտելուց հետո սովորողն այն ուղարկում է իր մայրենիի/ մաթեմատիկայի դասավանդողի էլեկտրոնային փոստին, ապա հրապարակում իր բլոգում․
- ավարտից հետո կայքում հրապարակվում են թեստերի նմուշները, պատասխանները գնահատման ռուբրիկը․
- արդյունքների մասին սովորողները տեղեկանում են անհատական էլեկտրոնային փոստից՝ մինչև ժամը 20։00-ն․
- օրվա ընթացքում սովորողը հրապարակված ինքնագնատման ուղեցույցով ստուգում, գնահատում է իր աշխատանքը․
- սովորողներին սպասող ծնողները մասնակցում են Վայոց ձորի ճամբարի հանրայնացման կլոր սեղանին:
Հավելված
2021-2022 ուսումնական տարվա
4-րդ դասարանում գիտելիքների ստուգման հանձնաժողովների կազմը
ԱՌԱՐԿԱՆ | ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ | ՀՍԿՈՂ ԿԱԶՄԸ | ՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
Մայրենի | 10.06.2022 | Վիկա Հովսեփյան
Աննա Թամրազյան
|
Սուսաննա Հայրապետյան Մարգարիտա Հովնանյան |
Մաթեմատիկա | Սուսաննա Հայրապետյան
Աննա Թամրազյան
|
Լյովա Սարգսյան
Անի Հակոբյան |
Իրավական հիմքերը
Հավելված 2
Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից
Հանրակրթության պետական չափորոշչով՝ տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառի նպատակաուղղվածությունը.
մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
Կրթահամալիրում գործող մայրենի լեզվի ծրագրով որոշված խնդիրները.
· գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
· սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում.
-մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
· վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
– լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
· hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։
Բովանդակությունը
Ստուգատեսն ուղղված կլինի սովորողի հետևյալ կարողությունների և հմտությունների ներկայացմանը.
· բանավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
· գրավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
· ՏՀՏ միջոցների և համացանցի գործածման հմտություններ
· բլոգավարական հմտություններ
1. գրավոր խոսք
Բովանդակությունը.
· ընթերցած նյութի ընկալման ստուգում
· քերականական աշխատանքներ
· ազատ շարադրանք՝ տրված վերնագրով
Աշխատանքը կատարվում է word ձևաչափով, որի մեջ նշվում են.
· անուն-ազգանուն,
· դասարան
. դպրոց
· բլոգի հասցե (հղում),
· էլ. հասցե
Սովորողը աշխատանքը կատարելուց հետո word փաստաթուղթը դարձնում է pdf , տեղադրում է իր բլոգում և ուղարկում է տրված հասցեով:
2. բանավոր խոսք
–մայիսի 30-ից հունիսի 9. Բլոգավարության ներկայացում: Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն: Իր երեխայի բլոգային աշխատանքի մասին պատմում է նաև ծնողը:
–մայիսի 30-ից հունիսի 10. Օրվա լուսաբանում՝ պատում տեսապատում ձայնագրություն հարցազրույց
Կազմակերպումը
Գրավոր աշխատանք՝ հունիսի 10
Ստուգատեսն ընթանում է ճամբարային աշխատակարգով՝ իր մեջ ներառելով վերը նշված գործունեությունները:
Սովորողը ստուգատեսին գալիս է իր համակարգչով, տեսանկարելու, ֆոտոնկարելու, ձայնագրելու համար նախատեսված գործիքներով:
Սովորողն իր բլոգում բացում է մայրենիի ստուգատեսի էջ, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:
Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մաթեմատիկայից
Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:
Գրավոր աշխատանքը՝ հունիսի 13-ին
Մաթեմատիկայից գրավոր ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերի չորս տարբերակ տեղադրվում են մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած): Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Որոշված ժամին այդ տարբերակը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը սեղմում է ներքևի կոճակը:
Школа предоставляет резервные компьютеры. При необходимости учащемуся оказывается техническая помощь.Организация тестирования заранее представляется учащимся, родителям и размещается на сайте школы.
Процесс проверки снимается на видео, так как он транслируется в прямом эфире.
Школа предоставляет резервные компьютеры. При необходимости обучаемому оказывается техническая помощь.
Форма теста предоставляется учащимся и родителям заранее и размещается на сайте школы.
Процесс проверки снимается на видео, так как он транслируется в прямом эфире.
Директор Южной школы: Шамирам Погосян