Հունիսի 10-ին, ժամը՝ 10:30, սիրով հրավիրում ենք բոլորին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց՝ մասնակցելու Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների ճամբարի կազմակերպման հանրայնացման ամփոփում-կլոր սեղանին:
Հանդիպման մասնակիցներ՝ Վայոց Ձորի մարզի Արտավան, Վարդահովիտ, Մոզրով, Սարավան, Գոմք, Բարձրունի գյուղերի դպրոցների 4-8-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի ճամբարականներ, երևանյան հյուրընկալող ընտանիքներ, ծնողներ, լրատվամիջոցներ:
Հանդիպման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց՝ 1,2 կաբինետ:
Ճամբարի համակարգողներ՝ Սյուզննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան
Նպատակ՝ Վայոց Ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողներին հնարավորություն տալ իրենց ճամբարային առօրյան կազմակերպել կրթահամալիրի հունիսյան ամառային լողափնյա ճամբարային ջոկատներում, օգտվել կրթահամալիրի ստեղծագործական լաբորատորյաներից, միջավայրից, իրենց հասակակիցների հետ հաղորդակցվել, ընկերանալ, ապրել, լինել քաղաքամայր Երևանում:
Ճամբարի մասնակից Վայոց Ձորի դասավանդողներ՝
գ.Սարավանի միջնակարգ դպրոց՝ Քրիստինա Աբրահամյան, ռուսերենի դասավանդող
գ. Արտավանի միջնակարգ դպրոց՝ Մերի Հովհաննիսյան, պատմություն
Վարդահովիտ միջնակարգ դպրոց՝ Գագիկ Մարգարյան ֆիզիկա, մաթեմատիկ
Բարձրունի միջնակարգ դպրոց՝ Լուսիկ Խաչատրյան, ռուսերեն
Օրակարգում՝
Վայոց ձորի ճամբարի կազմակերպման հաջողությունները, ձեռքբերումները
Վայոց ձորի ճամբարի կազմակերպման դժվարություններ
Հյուրընկալող ըտանիքների սովորողների, ծնողների կարծիքներ
Վայոց ձորցի ճամբարականների տպավորություններ
Վայոց ձորի մասնակից ճամբարականների կարծիքներ, տպավորություններ
Ճամբարային գործունեության շարունակությունը, հետագա անելիքները
Առաջարկներ
Հարց ու պատասխան
Ճամբարի նախագիծ
Լուսաբանումը՝ Անահիտ Մելքոնյան, Թամարա Մարիմյան:
Հյուրասիրություն՝ պատասխանատու՝ Սուսաննա Հայրապետյան և ճամբարականներ: