Month: Սեպտեմբերի 2022

«ԿԱՔԱՎԻԿ» ՌԱԴԻՈ #1

«Կաքավիկ» ռադիոյի նոր եթերաշրջանում թողարկումները տեղեկատվական բնույթի են. սովորողներն ընտրում են թեման՝ ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների: Առաջին թողարկմանը ներկայանում է Շիրինյան Հայկը, ով հետաքրքրված է հին Հռոմով:  Ռադիոնյութն՝ այստեղ:

Սեպտեմբերիկ․ բարձունքի հաղթահարում և նկարչական պլեներ

Այսօր Հարավի 5 տարեկանների խմբասենյակում եռուզեռ էր։ Պատրաստվում ենք ճամփորդության։Սաների հետ առաջին անգամ պետք է ճամփորդենք և հաղթահարենք Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Նյութը՝ բլոգում։

Ծառերի և բույսերի խնամք

Երկարացված օրվա ճամբարականները «Ծառերի և բույսերի խնամք» նախագծի շրջանակում ջրեցին դպրոցի շրջակայքում տնկած ծառերը, ծաղիկները և բանջարեղենները: Ճամբարականները ցանկացան դպրոցի գունեղ  բանջարեղեններից պատրաստել աշնանային համեղ աղցան։ Ավելին` Ծառերի և բույսերի խնամք

Խաղաղության ընդհանուր պարապմունք

Վայր ՝ Հարավային դպրոց-պարտեզ Ժամ՝ 09:00-09:15 Մասնակիցներ՝ Սովորողներ, ծնողներ, դասավանդողներ… Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ  Հոգևոր շարականներ-աղոթք   Տերունական աղոթք Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս…

Աշխատակարգ. սեպտեմբերի 19-23

9:00՝ միասնական երթուղիներով երթ կրթահամալիր 09:00-09:15՝ ընդհանուր պարապմունք 9:20:00-11:40՝ աշխատանք դպրոցում ըստ նախագծերի 2-4 տարեկանների Լիլիթ Առաքելյան Նելի Կարապետյան 5 տարեկաններ Սեդա Խաչատրյան Լուսինե Հակոբյան 1-ին դասարան Մարգարիտա Հովնանյան Գոհար Սմբատյան 2-րդ դասարան…

Իմ ընկերը

Երրորդ դասարանի սովորողները «Ես» ուսումնական նախագծի շրջանակում ներկայացնում են պատում-հորինուկներ «Իմ ընկերը» թեմայով: Սովորողները միաժամանակ իրականացնում են բլոգուսուցման նախագիծը. կատարում են  հրապարակումներ, գրառմանը կցում իրենց նկարած նկարները: