Month: Մայիսի 2022

Համբարձման ծեսով «Հակաբացիլ Կոմիտաս»

Երաժշտական համագործակցային նախագծի շրջանակում այսօր Հարվային դպրոց-պարտեզում  հանդիպեցինք Արևելյան դպրոց-պարտեզի սովորողների հետ: Երրորդ դասարանի սովորողները միասին կատարեցին կոմիտասյան երգեր, Համբարձման երգեր:

Համագործակցային նախագիծ․ ձիավարություն և ձիերի կերակրում

Մայիսյան հավաքի շրջանակում համագործակցային նախագիծ ունեցանք Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողների հետ։ Սովորողները քայլքով գնացին Ուսումնական ագարակ։ Այնտեղ ձիերին խնամեցին, կերակրեցին և ձիավարեցին: Ուսումնական ագարակում:

Եռամարտի ստուգատես

3.1 դասարանի սովորողները մայիսյան հավաքի շրջանակում իրականացրին եռամարտի ստուգատես. նախավարժանքից հետո վազեցին, քշեցին հեծանիվ, այնուհետև քայլքով ճանապարհը շարունակեցին մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան՝ այնտեղ իրականացնելով լողի ստուգատեսը: Եռամարտ ստուգատեսի միջոցով…

Բնագիտական փորձեր Արևելքում

Հարավային դպրոց-պարտեզի 3.1 դասարանի սովորողները քայլքով գնացին Արևելյան դպրոց-պարտեզ՝ 2.5 դասարանի սովորողների հետ իրականացնելու «Բնագիտական փորձեր» համագործակցային նախագիծը: Միմյանց հետ ծանոթացան և երկու հետաքրքիր նոր փորձ իրականացրին: Իրականացրած փորձերի տեսանյութերը տե՛ս…

Եռամարտի մայիսյան ստուգատեսի ․ ամփոփում

Մարզական եռամարտ ստուգատես։ Հարավային դպրոց-պարտեզի մարզական 5-6 տարեկանները օրը սկսեցին մարզվելով , հետո անցանք հեծանվավարության, մեզ օգնեց Սյուզաննա Դանիելյանը ։ Հեծանվավարությունից հետո Հարավի բակից վազքով գանցինք դեպի Յուրի Բախշյանի այգի’…