Category: 2-րդ դասարան

«Մոլորակ» ռադիո #19

Կրթահամալիրում շարունակվում են թումանյանական օրերը: Արդեն շատ հեքիաթներ և բանաստեղծություններ ենք հասցրել սովորել, ներկայացնել դերային խաղով: «Մոլորակ» ռադիոյի 19-րդ եթերում լսե՛ք «Սուտլիկ որսկանը» ռադիոթատրոնը: Հաղորդավարներ՝ Վիկտորիա Դալլաքյան, Արմեն Ստեփանյան

Տեառնընդառաջի ծեսը Սասունիկում

Հարավային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները փետվարի 13-ին «Համագործակցային ծես-նախագիծի »շրջանակում եղան Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում՝ իրենց սաների հետ նշելու Տեառնընդառաջի ծեսը: Տեսաֆիլմը՝ մեր բլոգում: