Վայր ՝ Հարավային դպրոց պարտեզ
Ժամ՝ 09:00-09:15
Մասնակիցներ՝ Սովորողներ, դասավանդողներ, ծնողներ…
Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ
Երկուշաբթի — 4-5-րդ դասարաններ, պատասխանատուներ՝ կազմակերպիչներ
Երեքշաբթի — առաջին դասարաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Չորեքշաբթի— երկրորդ դասարաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Հինգշաբթի— երրորդ դասարաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Ուրբաթ- 5 տարեկաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Հինգշաբթի— երրորդ դասարաններ
Ծրագրում՝
«Լույսեր, գույներ, ղողդանջներ» նախագծով ամանորյա երգերի ուսուցում՝
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Էս գիշեր` լուսնակ գիշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Ձուն էկեր` գետին նախշեր,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Էլի պարը բոլորավ,
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Քուրըս միջին մոլորավ,
Պարենք գիշեր լուսընկա:
Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա:
Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
- Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քացրանուշ,
Չրեր, մրգեր, դեղձ ու նուռ
Ու մի կոկոս անչափ լուռ:
կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
- Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ
Քեզ ականջօղ ենք արել:
կրկնակ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով շա՜տ համեղ,
Տոնածա՞ռ է, թե՞ սկուտեղ:
Ավետիս
Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:
Այսօր ձայնն Հայրական
Այսօր ձայնն Հայրական
Հերկնից իջեալ հաճոյական,
Սիրեցելո որդվո վկա,
Այ հորդորե, գետ հորդորե,
Գետ Հորդանան:
Հորդորական ձայնիվ երգեր
Մեծ Կարապետն Հովհաննես:
Սուրբ Աստված
Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,
Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ