Դեկտեմբերի 4-ը Ձմեռ Պապիկին նամակ գրելու օրն է: Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշքին և անհամբերությամբ սպասում այդ հեքիաթային տոնին՝ Ամանորին: Աշխարհի շատ երկրներում բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաներն ու իրենց ծնողները կարող են նամակ ուղարկել՝ խնդրելով իրենց երկար սպասված նվերը, և այդ նամակներն անպայման հասնում են Ձմեռ Պապիկին:
Եվ ահա ճիշտ ժամանակն է, որպեսզի երազանք պահենք և նամակ գրենք սպասված, հրաշագործ Ձմեռ Պապիկին:
3.1 դասարանի նամակները կարդացե՛ք սովորողների բլոգներում:
Սովորողները, ոչ միայն Ձմեռ պապիկին են նամակ գրել,այլ նաև Ձյանը և Եղևնուն:
Նամակ Ձմեռ պապիկին
Նամակ եղևնուն
Նամակ ձյանը