Այսօր ավարտեցինք ստուգատեսային ճամբարի ուսումնական մասին նվիրված հարցերը: Թերևս սովորողների կողմից ամենից սպասված կանգառը 4-րդն էր, որին բոլորը հաճույքով էին մասնակցում: Զարկերի չափումը մեծ ոգևորություն էր առաջացրել երեխաների շրջանում: Մրցում էր սկսվել՝ թե ում սրտի զարկերն են ավելի արագ բաբախում: Հեշտությամբ ստացվեց պահանջվածը: Սովորողների արագությունը, մրցակցությունը, ճարպկությունը այսօր շատ կարևորվեց, չէ որ նաև սա մաթեմատիկայի և ֆիզկուլտուրայի ստուգատեսի խառնուրդ է: Գրառումների նավարկումը Ստուգատեսային ճամբար. 1-ին և 2-րդ կանգառներ(ամփոփում) Գիտելիքների ստուգում մաթեմատիկայից