Մայիսի 30-ին 7-րդ ջոկատով ի կատար ածեցինք պլանավորած նախագիծը՝ այցելելով Երևանի 2800 ամյակին նվիրված նորաբաց այգի: Նախքան այգի գնալը՝ այցելեցինք մոտակայքում գտնվող և Հայաստանում միակ պարսկական մզկիթ: Ծնունդով Իրանից և մեր ջոկատի անդամ Հասթին մանրամասն ներկայացրեց մզկիթի հետ կապված հետաքրքիր փաստեր: Այնուհետև այցելեցինք նախատեսված վայր: Սովորողների ուրախությունը անսահման էր, եղանակը պայծառ, արևոտ, տրամադրությունը հրաշալի: Բաժանվեցին անցորդներին կրթահամալիրը ներկայացնող սեղմագրեր: Ընդհանուր առմամբ օրը ստացված կարելի է համարել: