Այս տարի ես ավարտում եմ հինգերորդ դասարանը և մյուս տարի տեղափոխվում եմ Միջին դպրոց։ Այս տարվա ընթացքում ես խորացրել եմ անգլերենիս գիտելիքները, սովորել եմ նետով կրակել և մի փոքր ձիավարել։ Ես որոշել էի հաճախել պարի խմբակ, որտեղ սովորեցնում են իմ ուզած պարերը։ Միաժամանակ շատ կարևոր էր, որ այդ դպրոցը լիներ մեր տանը մոտ, որ ես կարողնայի մենակ գնալ պարի, որովհետև ծնողներս ուշ են վերադառնում աշխատանքից։ Ես գտա այդպիսի դպրոց ֆեյսբուքում, պատմեցի մայրիկիս և նա ընդունեց ինձ այնտեղ։ Ես շատ էի ուրախացել։
Ես ուզում եմ սովորել չինարեն, բայց դեռ չեմ սկսել, պետք է հարմար դպրոց գտնեմ։ Դպրոցում ես մասնակցել եմ թափոնների նախագծին, Պուշկինյան հեքիաթների նախագծին, Զատիկի նախագծին, մեր դպրոցի կոմունալների հաշվման նախագծին, Ամանորյա խաղալիքների պատրաստման նախագծին և այլ նախագծերի։ Բոլոր նախագծերն էլ ինձ դուր են եկել, բայց ամենից շատը հավանեցի Ամանորյա խաղալիքների նախագիծը, որովհետև շատ հետաքրքիր էր պատրաստել և ներկել այդ ամենը։
Կարծում եմ, որ անհաջողություններ և չիրականացված ծրագրեր չեմ ունեցել։
Ես պարային մրցույթում, որը կոչվում է break dance գրավեցի երրորդ տեղը: Բայց իմ սիրելի մարզաձևից հիմա դուրս եմ եկել:
Ամանորին ես ունեցա կախարդական գիրք, որի շնորհիվ ավելի խելացի դարձա: Եվ եթե 5-րդ դասարանի կիսամյակը լավ փակեմ, իմ մայրիկից որպես նվեր կստանամ հեռախոս:
Երբ մեննք ընկեր Հասմիկի հետ գնացինք Գյումրի, մենք գիշերեցինք հյուրանոցում, այնտեղ կար ջրավազան և վազվզելու ժամանակ ես սայքակեցի և ընկա ջրավազանը: Իմ մյուս անհաջողությունն այն էր, որ համակարգչիս էկրանը կոտրվեց արդեն երկրորդ անգամ: Եվ այս տարի ես հասակ եմ առել, բայց ընդամենը 1 սմ:
Ես մասնակցում եմ իմ դասավանդողների ուղարկած բոլոր նախագծերին: Ես շատ բանաստեղծություններ սովորեցի, պատմվածքներ կարդացի այս տարի:Հայրենագիտությունից սովորեցի արքաների մասին, աստվածների մասին, սովորեցի նաև աշխարհի հին ու նոր 7 հրաշալիքները, որոնք ինձ շատ հետաքրքրեցին: Ես շատ ձայնագրություններ արեցի այս տարի: Իմ ձեռքբերումն ընտրովի գործունեությունն է: Ես ընտրել եմ բույսերի և կենդանիների խնամքը: Մենք ամեն շաբաթ գնում ենք ագարակ, խնամում և շփվում ենք ձիերի, շների հետ: Ամենահավանածս նախագիծը մեր եռօրյա ճամփորդությունն էր դեպի Հաղպատ վանք:
Շատ էի ուզում մասնակցել ընկեր Արշակի նախագծին, որ ավտոտնակ պիտի ներկեինք, բայց չներկեցինք: Դա է երևի տարվա անհաջողությունը:
Շատ լավ տարի էր: