Մի օր հեծանիվը Հյուսիսային պողոտայում մնացել էր մենակ , նա որոշում է ճամփորդել դեպի Բանգլադեշ։ Եվ այդպես սլանալով նա հայտնվում է ուղիղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դռների առաջ և նրա առաջ մի մարդ է դուրս գալիս, մի շատ հետաքրքիր մարդ։ Այդ մարդու անունն Աշոտ է լինում, ազգանունը՝ Բլեյան։ Աշոտ Բլեյանը շատ նիհար և բարեկազմ մարդ է լինում։ Հեծանիվը շատ է ուրախանում, երբ տեսնում ՝ ինչ նիհար ու լավ մարդ է Աշոտ Բլեյանը։ Հեծանիվը և Աշոտ Բլեյանը սիրում են իրար և կապվում են։ Այդ օրվանից հեծանիվն ու բարեկազմ մարդը միշտ սլանում են միասին։ Հա, Աշոտ Բլեյանը նաև հեծանվի գույնն է փոխում և շատ վառ գույներ է լցնում աշխարհի մեջ։
Հարավային դպրոցի երրորդ դասարանի սովորող