Կրթահամալիրի համար ոսկեգործությունը, որպես ընտրությամբ գործունեության առարկա, նորույթ է: Ըստ արձագանքների՝ կարևոր ու արդեն սիրված մի ուղղություն, որով զբաղվելու համար սովորողները շուտով կայցելեն արվեստանոց, կշփվեն գեղեցիկի ու նրբակերտի մեկ այլ աշխարհի հետ, կստեղծեն իրենցը:
Այս և այլ մանրամասների վերաբերյալ իմացել ու տեսանյութում պատմում են Հարավի մեդիալրագրողները: