Մարդու ինքնուրույնության ճանապարհը երևի հենց այսպես պետք է սկսվի…

Առավոտյան Շուշանին առաջարկեցի ձեռքից բռնել, օգնել, որ ճանապարհին չսահի, ձեռքը հետ տարավ, հրաժարվեց. պարզվում է ՝ սպսում էր իր խմբի Արսենին, որ ձեռք-ձեռքի անցնեն դպրոց տանող ճանապարհը, զրուցեն իրար հետ, Արսենն ինչ-որ բաներ ցույց տա, որոշեն, թե ինչպես դպրոց մտնեն, վիտրաժից այն կողմ բարևեն խմբի ընկերներին … խենթանալիք