Աշխատանք մետրով

Սովորողները իրենց տնից բերեցին մետրեր։ Մեկը մյուսի հասակը չափեց և գրանցեց տվյալները։ Այնուհետև չափեցինք դասարանի լայնությունը և երկարությունը։ Երկարությունը 12 մ էր, լայնությունը՝ 10մ։  Երկարության և լայնության թվերը բազմապատկեցինք և ստացանք դասարանի մակերեսը՝  120մ2։


Տրվեց հանձնարարություն՝ հաշվել տան սենյակների մակերեսները։

Աշխատանք կշեռքով

Սովորողները բերեցին կշեռքներ, մրգեր՝ նարինջ, խնձոր, կիվի, տանձ։ Մրգերը խառնեցինք և լցրեցինք տարբեր տոպրակների մեջ։ Մի տոպրակի մեջ շատ լցրեցինք , մյուսում՝ միջին քանակությամբ, երրորդում՝ ամենաքիչը։ Ու սկսեցիք կշռել։ Կշռելուց հետո գրանցեցին արդյունքները։ Վերջում էլ միրգը սիրով համտեսեցինք։

 

Հարավային դպրոցի երրորդ դասարան