5-րդ դասարանի սովորողներն ունեն եթե-ների իրենց պատասխանները՝
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե մայրիկս ավելի շատ ժպտա:
Փողոցում ոչ իմ ավտոմեքենա չի լինի, եթե առաջին դարը լինի:
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարհը շուռ կգա:
Եթե իմ բոլոր երազանքները իրականան, ես նոր երազանքների ցուցակ կկազմեմ:
Եթե ժամանակ ունենամ, կսովորեմ իտալերեն, չինարեն, արաբերեն, հունարեն, ճապոներեն, անգլերեն, ֆրանսերեն:
Իվետտա Մեյթարջյան
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե բնություն չլինի:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ջրհեղեղ լինի:
Եթե տիեզերագնաց դառնամ, ամբողջ աշխարհը իմ մասին կխոսի։
Եթե ժամանակ ունենամ, ֆիլմ կդիտեմ։
Մանե Հովհաննիսյան
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ իրար սիրեն:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդը աշխարհին չսիրի:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե դպրոցում ուսուցիչ չլինի:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, ապա մարդիկ ռոբոտ կդառնան:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, մենք ձեզ կտեղեկացնենք:
Տարոն Մկրտչյան
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե դպրոցներ չլինեն:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե մարդիկ չլինեն:
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարհը անիմաստ կդառնա:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, դու արդեն շատ ծեր կլինես:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, ուրենմ այլևս դպրոցներ չեն լինի:
Եթե իմ բոլոր երազանքները իրականան, ես այլևս երազանք չեմ ունենա:
Ինես Հոբոսյան
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ չվիճեն։
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե վատ աշխատանք ունենաս։
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ամուսնանամ շատ լավ աղջկա հետ։
Եթե ոչ մեկին ոչ մի բան չարգելեն, շատ վատ կլինի։
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդամ, շատ հետաքրքիր բաներ կսովորեմ։
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, հետաքրքիր չի լինի։
Եթե ժամանակ ունենամ, կզբաղվեմ ֆուտբոլով։
Լևոն Ավետյան
Աշխարհը շատ ուրախ կլին, եթե մարդիկ բարիանան:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի,եթե հեռախոսները չլինեն:
Աշխարհը շատ տխուր կլինի,եթե մարդկային շփումը չլինի:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի,եթե սիրածդ աղջիկը էնտեղ լինի:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի,եթե ոստիկաները բոլորին բռնեն:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, մարդկային վերաբերմունքը չի լինի:
Եթե ժամանակ ունենամ,կգամ համերգի:
Աշոտ Զոզանյան
Ապրելը անհետաքրքիր կլինի, եթե մենք հաճույքով չանենք ամեն ինչ։
Նրա աչքի լույսը կդարնաս, եթե նրան օգնես,խոսես ու ընկերություն անես։
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մենք չպաշտպանենք մեր մոլորակը։
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե հաճույքով սովորենք մեր դասերը։
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, ապա ոչ մի զգացմունք չեն ունենա։
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, նրանք վատ չեն պահի իրենց։
Եթե ժամանակ ունենամ, հեռախոսով կզբաղվեմ։
Սարգիս Ղազարյան
Մարդիկ շատ բարի կլինեն եթե, նրանց օգնենք։
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե դպրոց չհաճախես։
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե իմ ծնողները ինձանով հիանան։
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բոլոր վարորդներին արգելված լինի ավտոմեքենա վարելը։
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, բոլորը խելացի կդառնան:
Եթե տիեզերագնաց դառնամ, ես նաև գիտնական կլինեմ։
Եթե իմ բոլոր երազանքները իրականանան, ես ֆուտբոլիստ և մաթեմատիկոս կդառնամ։
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, անակնկալը չի ստացվի։
Եթե ժամանակ ունենամ, իմ ծնողներին կօգնեմ։
Հակոբ Սոսյան
Աշխարհը ավելի ուրախ կլինի, եթե մարդիկ իրար սիրեն և հարգեն։
Եթե ոչ մեկին ոչ ոչինչ չարգելեն, շատ վատ բաներ կլինեն։
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, աշխարհը տխուր կդառնա։
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդամ, նրանք գիտնական կդառնամ։
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, ամեն ինչ լավ կլինի։
Եթե տիեզերագնաց դառնամ, շատ հարուստ կդառնամ։
Եթե իմ բոլոր երազանքները կատարվեն, ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կդառնամ։
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, մարդը երբեք չի սխալվի։
Եթե ժամանակ ունենամ, երկար և ուրախ կյանք կապրեմ։
Արտյոմ Զաքարյան
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե աշխարհում պատերազմ չլինի:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե հեռուստացույցերը չլինեն:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե ճանբար լինի:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ցույցեր լինեն:
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, բոլորը կհարստանան:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, երկրորդ Էյնշտեյնը կդառնաս:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, ապա դա դպրոց չի դառնա:
Եթե տիեզերազնաց դառնամ, կհպարտանամ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես ուրախությունից կմահանամ:
Մաքս Սինհա
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե քարի դարում լինեինք։
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե մեր դպրոցը լինի։
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե միշտ առողջ լինեմ։
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե ջրհեղեղ լինի։
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարհում ամեն ինչ խառնաշփոտ կլիներ։
Եթե մարդիկ լաց լինեն ու ծիծաղելը մոռանան, մարդիկ քիչ կապրեն։
Գոռ Տոռոզյան
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ միշտ բարի լինեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե դու միշտ տխուր լինես:
Եթե տիեզերագնաց դառնամ, կթռչեմ տիեզերք և լուսնի վրա դրոշ կդնեմ:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, ես նրան դրա մասին կասեմ:
Եթե ժամանակ ունենամ, ես այդ գործը կանեմ:
Սամվել Շահվերդյան