Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր.

Փետրվարի 19

Բովանդակություն

  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝
    հիգիենա-ինքնուրույնություն
    սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)
    քուն, օրորոցային երգեր
    մարզական պարապմունքներ
    տեխնոլոգիական գործունեություն.
    երաժշտական խաղեր.
    պար, թատրոն
  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • դաստիարակի ընթերցարան:

Աշխատակարգ  

Վերապատրաստվող յուրաքանչյուր մասնակից ամեն օր լինում է կրթահամալիրի մի նախակրթարանում (խմբերը փոխվում են կարուսելի մեթոդով)՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային.

9։30-10։00- մասնակիցների ընդունելություն, գրանցում Մայր դպրոցում, Կենտրոնում
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)

10։00-10։30. կրթահամալիրի, վերապատրաստման ծրագրի ներկայացում, աշխատանքային խմբերի ձևավորում. Մայր դպրոց, համերգասրահ Ներկայացվում են՝ mskh.amկրթահամալիրի տնօրենի մանկավարժական բլոգմեդիագրադարան, «Դպիր»«Բարեկամություն» ճամբար, 2-4 տարեկանների դաստիարակների լաբորատորիա՝ դաստիարակների բլոգներով:

10։30-11։00. Շրջայց Մայր դպրոցում՝ երաժշտական կենտրոնմարզական կենտրոն,Մարմարյա սրահ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, ԱվագՄիջին դպրոցներ. ուսուցում բլոգներով, ուսումնական նախագծերով. Շրջայցը վարում է Մարթա Ասատրյանը (ծրագիրը պետք է նախօրոք հրապարակել)

11։00-11։15. Մայր դպրոցից աշխատանքային խմբերի մեկնում դպրոց-պարտեզներ,  (ուղեկցում են դպրոցի ղեկավարները կամ նրանց նշանակած աշխատողները՝ 3-4 սովորողի ուղեկցությամբ՝ լուսաբանելով, նկարահանելով և ուղիղ եթերներով):

11։15-11։45. Դպրոց-պարտեզ հաստատությունը կրթահամալիրում, շրջայց դպրոց-պարտեզներում.  Շրջայցը վարում է դպրոցի ղեկավարը՝ լրագրող սովորողների մասնակցությամբ, լուսաբանելով, նկարահանելով և ուղիղ եթերներով):

12:00-12։45. աշխատանք նախադպրոցական խմբում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն, ճաշ

12։45-13։15. դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց, մեծ մարզասրահ

13։15-14։15. Մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)

14։30-15։00. օրվա ամփոփում`Մայր դպրոց՝ «Սեբաստիա » համերգասրահ, օրվա քրոնիկոն ,ուղիղ եթերներ…  Համակարգող`Բալջյան Գոհար:

15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք: