Թողարկող՝ Գոհար Բալջյան
Հոկտեմբերը սկսեցինք Կոմիտասյան օրեր և Սահյանական օրեր նախագծերով, որին զուգահեռ սովորողների հետ կատարում էինք նաև թարգմանություններ, գրում էինք ստեղծագործական աշխատանքներ, որոնցից հաջողվածները հրապարակվել են Մոշուտ էլեկտրոնային ամսագրում: 6.5 դասարանի սովորողների հետ մասնակցել ենք նաև Մանկավարժական ակումբի քննարկմանը, և սովորողներն իրենց մոտեցումն են շարադրել պատժի վերաբերյալ: 4-6-րդ դասարաններում ունենք նաև ընթերցանության օրեր, որոնց ընթացքում սովորողները կարդում և քննարկում են իրենց ընտրած գրքերը՝ կարդում ենք և առաջարկում կարդալ: Կրթահամալիրում նորեկ սովորողների թվի մեծացման, անհատական և հատուկ կարիքով սովորողների ուսուցման պահանջներից ելնելով յուրաքանչյուր օր համապատասխան սովորողների համար անհատական առաջադրանքներ են կազմվում: Նախագծային շաբաթվա ընթացքում 6-րդ դասարանի սովորողների հետ աշխատել ենք Էրեբունի-Երևան նախագծով, իսկ 4-5-րդ դասարանների սովորողների հետ՝ Շարլ Ազնավուր նախագծով: Ամսվա ընթացքում՝ իբրև լրացուցիչ աշխատանք հանձնարարվել և ստուգվել են հետևյալ առաջադրանքները՝ լրացուցիչ կրթություն