Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

 

Նախագիծ«Մուտք կրթահամալիր»  մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող ենք նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում՝  մոտենալով գրասենյակի աշխատակցին, մանկավարժական աշխատողին։ Հայտերի լրացման վերջնաժամկետը  հոկտեմբերի 28-ն է :

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք, մարզական ակումբային պարապմունքներ/
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ագարակ
  • Տեխնոլոգիա, կավագործություն

Անհրաժեշտ միջոցներ

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․

  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

Կապ

Հասցե՝ Իսակովի 52/6,

Հեռախոսահամարներ՝ 010 -73-61-00,  094-21-12-91

Էլ. հասցե՝ [email protected]