Այսօր Մեդիակենտրոնում սեմինար-պարապմունքն էր: StudyApps ընկերության մասնագետ Հովհաննես Դոմունյանը ներկայացնում էր իրենց էլեկտրոնային մատենավարության համակարգը:

Սեմինարին մասնակցում էին կրթահամալաիրի դպրոցների ղեկավարները: Դիտարկեցինք ծրագրի առավելությունները, բացթողումները, հնարավոր ծրագրային ավելացումները:

Ծրագիրը նախատեսված է դպրոցների համար, այն կիրառվում է հիմնական ՌԴ-ի մասնավոր դպրոցներում: Ընդհանուր համակարգի անդամներ են դառնում դասավանդողները, սովորողները, ծնողները: