Փետրվարի 10
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Երևան, Հարավարևմտյան զանգված
Երևան, Հարավարևմտյան զանգված
11։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
- «Սեբաստացիներ» ուսուցչական երգախումբ
Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
- Կոմիտաս «Տեր, ողորմեա»
- Կումիտաս «Խորհուրդ խորին»
- «Սեբաստացիներ» վոկալ խումբ՝ ղեկավար Մ. Մկրտչյան
- Կոմիտաս «Ո՜վ զարմանալի»
- Հոգևոր երգեր և շարականներ միասնական կատարման համար
Մասնակիցներ`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացի» ուսուցչական, մանկական, պատանեկան երգչախմբեր, սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր
- «Հայր մեր». մանուկների աղոթք, Կոմիտաս
- «Քրիստոս ի մէջ». հատված Պատարագից, Մ. Եկմալյան
- «Սուրբ Աստուած». հատված պատարագից, Մ. Եկմալյան
- «Առաւոտ լուսոյ». Ն. Շնորհալի
- «Յիշեա Տէր». հատված պատարագից, Մ. Եկմալյան
- Հայրապետական մաղթերգ, Կոմիտաս
Միասնական երգեցողությունը համակարգող խմբավարներ՝ Մարինե Մկրտչյան, Նարինե Դավթյան, Հասմիկ Մաթևոսյան
11։30-ից՝ հակաբացիլ պարատոն եկեղեցու բակում. ցուցադրություն-հյուրասիրություն
Անտիվիրուս պարերգեր
- «Ծամ իս թորգի»
- «Թամզարա»
- «Աս տարի, տարի»
- «Գնացեք, տեսեք»
- «Ցորեն եմ ցանե արտը»
- «Տերընդեզ»
- «Ախ լոթի Մարան»
Գործիքային նվագակցությունը՝ ազգային նվագարանների «Սեբաստացի» համույթի։