Տյառնընդառաջը Հարավային դպրոցում

 

Ծեսի մասին՝

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

 

Ժամանակացույց՝

Փետրվարի 13 Ժամը՝ 11:00 2-4 տարեկանների խմբեր

12:00՝ 1-5_րդ դասարանի սովորողներ
Վայր՝ Հարավային դպրոցի բակ

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Արդյունք

  • սովորողներըկիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Ծրագրում՝