Լողափնյա ճամբարի երրորդ օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որից հետո կատարեցինք աղբի հավագման աշխատանքներ, կատարեցինք ծիրանի բերքահավագ, որից պատրաստեցինք շատ գեղեցիկ և բնական չրեր։ Նախաճաշեցինք լողափին, կատարեցինք բնագիտական փորձ, լողացինք, ջրեցինք ծաղիկները,լողափին այլընտրանքային նկարչություն արեցինք գուաշներով, ճաշեցինք, ընթերցեցինք հետաքրքիր պատմվածքներ, ֆիլմ դիտեցինք, հեծանվավարություն արեցինք և ավարտեցինք մեր հագեցած և գեղեցիկ օրը։