Մարտի 26-ից 30-ը

Մասնակիցներ` կրթահամալիրի կրտսեր դպրոցներ նոր ընդունվող սովորողներ

Նախագիծ«Մուտք կրթահամալիր» գարնանային մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող նոր սովորողներից։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

«Մուտք կրթահամալիր» ճամբարը կազմակերպվում է մարտի 26-ից ապրիլի  2-ը։
Մասնակցել ցանկացողները կարող ենք նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում՝  մոտենալով գրասենյակի աշխատակցին, մանկավարժական աշխատողին։ Հայտերի լրացման վերջնաժամկետը  մարտի 25-ն է :

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ. բլոգավարություն
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/լող, հեծանիվ, քայլք, մարզական ակումբային պարապմունքներ/
  • Ընթերցում
  • Քայլարշավներ և շրջայցեր դեպի  կրթահամալիրի կրթական հաստատություններ, ճամփորդություններ
  • Զատիկ համայնքային ծես
  • Տեխնոլոգիա, կավագործություն

Անհրաժեշտ միջոցներ

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը  պետք է իր հետ ունենա․

  • մարզահագուստ
  • լողազգեստ
  • ճամփորդական թեթև ուսապարկ/ճամփորդական պարագաներով/
  • անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք/անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից/

Ճամբարի ղեկավարներ՝

Թամարա Մարիմյան

Լուսինե Գասպարյան

 

Հասցե՝ Իսակովի 52/6

Հեռախոս՝ 010 -73-61-00, 094-21-12-91

Էլ. հասցե՝ [email protected]