Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր.
Փետրվարի 19
Բովանդակություն
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
- Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝
հիգիենա-ինքնուրույնություն
սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)
քուն, օրորոցային երգեր
մարզական պարապմունքներ
տեխնոլոգիական գործունեություն.
երաժշտական խաղեր.
պար, թատրոն - դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
- դաստիարակի ընթերցարան:
Աշխատակարգ
Վերապատրաստվող յուրաքանչյուր մասնակից ամեն օր լինում է կրթահամալիրի մի նախակրթարանում (խմբերը փոխվում են կարուսելի մեթոդով)՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային.
9։30-10։00- մասնակիցների ընդունելություն, գրանցում Մայր դպրոցում, Կենտրոնում
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)
10։00-10։30. կրթահամալիրի, վերապատրաստման ծրագրի ներկայացում, աշխատանքային խմբերի ձևավորում. Մայր դպրոց, համերգասրահ Ներկայացվում են՝ mskh.am, կրթահամալիրի տնօրենի մանկավարժական բլոգ, մեդիագրադարան, «Դպիր», «Բարեկամություն» ճամբար, 2-4 տարեկանների դաստիարակների լաբորատորիա՝ դաստիարակների բլոգներով:
10։30-11։00. Շրջայց Մայր դպրոցում՝ երաժշտական կենտրոն, մարզական կենտրոն,Մարմարյա սրահ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Ավագ, Միջին դպրոցներ. ուսուցում բլոգներով, ուսումնական նախագծերով. Շրջայցը վարում է Մարթա Ասատրյանը (ծրագիրը պետք է նախօրոք հրապարակել)
11։00-11։15. Մայր դպրոցից աշխատանքային խմբերի մեկնում դպրոց-պարտեզներ, (ուղեկցում են դպրոցի ղեկավարները կամ նրանց նշանակած աշխատողները՝ 3-4 սովորողի ուղեկցությամբ՝ լուսաբանելով, նկարահանելով և ուղիղ եթերներով):
11։15-11։45. Դպրոց-պարտեզ հաստատությունը կրթահամալիրում, շրջայց դպրոց-պարտեզներում. Շրջայցը վարում է դպրոցի ղեկավարը՝ լրագրող սովորողների մասնակցությամբ, լուսաբանելով, նկարահանելով և ուղիղ եթերներով):
12:00-12։45. աշխատանք նախադպրոցական խմբում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն, ճաշ
12։45-13։15. դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց, մեծ մարզասրահ
13։15-14։15. Մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)
14։30-15։00. օրվա ամփոփում`Մայր դպրոց՝ «Սեբաստիա » համերգասրահ, օրվա քրոնիկոն ,ուղիղ եթերներ… Համակարգող`Բալջյան Գոհար:
15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք: