Համակարգումը՝ Արուսյակ Հոխիկյանի
Հարավի մեր սովորողների՝ Մեդիա Հարավի թղթակիցների հետ փորձի փոխանակման նպատակով այցելել ենք Հարավի 3-րդ դասարանցիներին: Գոհար Սմբատյանի գլխավորությամբ՝ երրորդցիները մասնակցում են մեր հերթական ռադիոնյութին՝ միաժամանակ սովորելով ռադիոնյութ պատրաստելու ընթացքն ու կատարելագործելով իրենց՝ արդեն ունեցած գիտելիքներն այդ ասպարեզում:
Երրորդցիները եղան մեր տեղեկատվության աղբյուրն ու մեր սինքրոնների հեղինակները, իսկ Մեդիա Հարավի թղթակիցները նրանց փոխանցեցին ռադիոյի վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքներն ու ամենակարևորը՝ փորձը, որ ձեռք են բերել վերջին ամիսների ընթացքում:
Մեր համագործակցությունը ընկեր Գոհարի և սաների հետ չի ավարտվել: Առջևում են խոսքի վարպետության, լեզվական զվարճալի ու հետաքրքիր վարժությունների, ինչպես նաև շուտասելուկների համատեղ պարապմունքները, որ անց են կլացնելու կրկին մեդիահարավցիները՝ կրկին իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով կրտսեր ընկերներին:
Առաջին համագործակցության արդյունքում ստացված ռադիոնյութին ծանոթացեք այստեղ: