Թողարկող՝ Թամարա Մարիմյան
Ճիշտ երեք շաբաթ հետո, ինչպես եւ կանխատեսել էինք, մեր կտրոնները արմատակալել էին։ Ժամանակն էր տեղափոխել դրանք թաղարների մեջ։ Այս անգամ էլ մեզ օգնության հասավ տիկին Շողիկ Պողոսյանը, ով իր խորհուրդներով օգնեց ավարտին հասցնել միասին սկսած նախագիծը։ Սովորողներն արդեն գործնականում փորձեցին տնկել իրենց թաղարը, իմացան ծաղկի իրական անունը, իսկ ոմանք իրենք էին հորինել անուններ իրենց ծաղիկների համար։ Ինչպես նաեւ իմացան, թե այսուհետ ինչպես պետք է խնամեն իրենց ծաղիկը։