Մենք մեր դասարանով սեպտեբերի 9-ին գնացինք ճափորդության դեպի Սևան: Այնտեղ նախաճաշեցինք, մի քիչ լողացինք և սկսեցինք խաղալ: Այնտեղ շատ եղևնիներ կային, և օդը շատ մաքուր էր: Բարձրացանք ծառերի վրա և նկարվեցինք: Այդ օրը նաև իմ ծննդյան օրն էր: Ինձ համար շատ ուրախ տոն ստացվեց, քանի որ ես իմ ծննդյան օրը անցկացրեցի իմ ընկերների հետ: Ինձ բոլորը շնորհավորհեցին, նաև նվերներ ստացա, իսկ ես նրանց տորթ հյուրասիրեցի: Շատ լավ և անմոռանալի օր եղավ այդ օրը ինձ համար:

Էվելինա Հակոբյան

 

Կիրակի օրը մենք դասարանով գնացել էինք Սևան Ժայռ հանգստի գոտի։ Մեզ հետ եկել էին մեր մայրիկները։ Չնայած շատ քիչ անձրև եկավ, բայց դա

մեզ չխանգարեց, որ մենք լողանք գեղեցիկ Սևանա լճում։ Ես երկու անգամ լողացի։ Այդ օրը Էվելինայի ծննդյան օրն էր։ Անձրևի ժամանակ մենք մտել էինք

Դավիթի հայրիկի բերած վրանը, որի մեջ շատ հավես էր, իսկ երբ վրանից դուրս եկանք արդեն արև էր։

Մենք բարձրացանք ծառերի վրա, իսկ մեզ նկարում էին։ Այդ ժամանակ արդեն պատրաստ էր խորոված նրբերշիկները և Էվելինայի ծննդյան տորթը։ Շատ հետաքրիր ճամփորդություն էր։ Անհամբեր սպասում եմ հաջորդ ճամփորդրությանը։

Գարիկ Մկրտչյան

Հարավային դպրոցի երրորդ դասարան